Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/3044/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Պատասխանող`Արտակ Սահակի Սահակյանին
Հասցե` Արարատի մարզ,ք.Արտաշատ, Արազի փողոց, 9 շենք, բն.9

Տեղեկացվում եք այն մասին, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) վարույթում գտնվող թիվ ԱՎԴ/3044/02/20 քաղաքացիական գործով (ըստ հայցի Սուսաննա Տիգրանյանի ընդդեմ Արտակ Սահակի Սահակյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին) 2021 թվականի մարտի 10-ին, ժամը 10։20-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է։
Հաջորդ նախանական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 26-ին, ժամը 11:50-ին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցիչը այդ թվում լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթով:

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի համաձայն` անհրաժեշտության դեպքում նախագահողը գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին բանավոր պարզաբանում է նրանց դատավարական իրավունքներն ու պարտականությունները: Գործի քննությանը թարգմանչի մասնակցության դեպքում նրան իր իրավունքները և պարտականությունները պարզաբանվում են առաջնահերթության կարգով: Նախագահողը ներկայացուցիչ-փաստաբանին չի պարզաբանում նրա իրավունքները և պարտականությունները: Դատարանը գործին մասնակցող անձանց կարող է գրավոր պարզաբանել իրենց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ Դատարանի 14.12.2020 թվականի <<Նախնական դատական նիստ նշանակելու մասին>> որոշումը դեպոնացված է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում (հասցե՝ ք. Մասիս, Հերացու 26/31, դատական նիստերի դահլիճ թիվ 1)՝ դրան ծանոթանալու համար։


Դատավորի օգնական Ք. Գասպարյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Հերացու 26/31

Հեռ..` (0236)4-53-50

Էլ. փոստ`