Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24329/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/24329/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող` Արամայիս Ռոբերտի Սարգսյանին
ք. Երևան, Նալբանդյան փող., 37շ., բն.1


Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Արամայիս Ռոբերտի Սարգսյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՊԱՐԶԵՑԻ

Բանկը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Արամայիս Ռոբերտի Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Իսկանդարյան) 21.08.2020 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
Հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականին վերադարձրել է:
Հայցվորի ներկայացուցիչը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանը 14.10.2020 թվականին ընդունել է վարույթ:
ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2020թ. որոշմամբ Հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է և 21.08.2020թ. հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերացվել է:
Քաղաքացիական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել 21.12.2020 թվականին:
Քաղաքացիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 24.12.2020 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Գրավոր ապացույցը ներկայացվում է բնօրինակով կամ պատճենի ձևով։ Բնօրինակը պարտադիր ներկայացվում է առաջին ատյանի դատարանի պահանջով կամ այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով։ Բնօրինակը, իսկ այն ներկայացնելու անհնարինության դեպքում դրա պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում առաջին ատյանի դատարանը պատճենը հանում է հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

1.<<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արամայիս Ռոբերտի Սարգսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
2.Թիվ ԵԴ/24329/02/20 քաղաքացիական գործն, ըստ հայցի՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Արամայիս Ռոբերտի Սարգսյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը 2021 թվականի ապրիլի 30-ին հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`