Թիվ ԼԴ/0406/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
11.03.2021
պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ
չներկայացնող երրորդ անձ՝ Տարոն Հովհաննեսի Մարուքյանին
հասցեն՝ ք.Վանաձոր, Շիրակի խճ., 56շ., 7 բն․
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի գործն ըստ հայցի «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Սարգիս Հովհաննեսի Մարուքյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձանց՝ Հովհաննես Սարգսի Մարուքյանի, Անուշ Ազատի Հախոյանի, Անի Հովհաննեսի Մարուքյանի և Տարոն Հովհաննեսի Մարուքյանի` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում՝ ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 20.04.2021 թվականին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա․ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`