Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/1273/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Արթուր Միշայի Աղաջանյանին ուղղված դատական ծանուցում:

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աշոտ Աղաջանյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանն ընդդեմ Արթուր Միշայի Աղաջանյանի, Արտակ Միշայի Աղաջանյանի, Լիլիթ Լեգդարի Աղաջանյանի, Միքայել Միշայի Աղաջանյանի և Թամարա Հաբեթի Վանոյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժնեմասը բնեղենով առանձնացնելու, իսկ անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, բաժնեմասի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջի մասին
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ձեր հաշվառման հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերով ծրարը հետ են վերադարձվել Դատարան և հնարավոր չէ ապահովել Ձեր ծանուցումը, ուստի Ձեր վերաբերյալ նշված դատավարական փաստաթղթերն ուղարկվել են նաև Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Որպես գործին մասնակցող անձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` Դուք իրավունք ունեք.
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու Դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելուց և Ձեր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին ուղարկվելուց հետո 15-րդ օրը դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), Դուք համարվում եք ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Դուք ծանուցվում եք նշված քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1) դեպոնացված լինելու մասին, որոնց կարող եք ծանոթանալ սույն ծանուցման տեղադրման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Միաժամանակ հայտնում եմ, որ Դատարանը 2021թ. փետրվարի 16-ին որոշում է կայացրել «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշման համաձայն` գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը սահմանվել է մինչև 2021թ. ապրիլի 02-ը:
Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. ապրիլի 06-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե` ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`