Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/30203/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

0008, ք.Երևան, Մ.Խորենացի 162 Ա
Հեռ. (0037410) 57-66-13

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Քաղաքացիական գործով հայցվոր
Մոհամմադ Օմիդսեյեդլարին
/ք.Երևան, Բրյուսովի 21շ., 29բն./

Ձեզ է ուղարկվում թիվ ԵԴ/30203/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Մոհամմադ Օմիդսեյեդլարի ընդդեմ Հայկ Ավետիքի Միքայելյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին` նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1–ին կետի 11–րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև erebuni-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Տեղեկացնում եմ, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի ապրիլի 01-ին, ժամը 11:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում, դահլիճ թիվ 6:
Առդիր` «01» թերթ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ ` Է.ՄԱԹԵՆՋՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` +37410576613

Վեբ կայք` http://www.datalex.am/?app=AppCaseSearch

Էլ. փոստ`