Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/8213/05/20 վարչական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հայցվոր` Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսան
ք. Երևան, Ս. Տարոնցու փ. 15 շ., 27 բն.

Սույնով տեղեկացնում ենք, որ Դուք հրավիրվում եք ՀՀ վարչական դատարան որպես հայցվոր թիվ ՎԴ/8213/05/20 վարչական գործով ըստ հայցի` Ռասուլ Ռահիմի Մաջդի Հասսանի ընդդեմ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի` 17.08.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 852-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերոհիշյալ գործով դատաքննությունը նշանակված է 27.05.2021թ., ժամը 10:30-ին:
Խնդրվում է ներկայանալ 27.05.2021թ., ժամը 10:30-ին նշանակված դատաքննությանը (հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի փող. 23, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ թիվ 24):
/Ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:/

Պարզաբանվում է, որ՝
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը, պատասխանողը կամ երրորդ անձն իրավունք ունեն վարչական դատարանին միջնորդելու գործն իրենց բացակայությամբ և ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին։ Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Փ. ԹՈՎՄԱՍՅԱՆ


Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` +37410 447121 /237/

Էլ. փոստ`