Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՐԱԴ2/0783/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, դատավորի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ l.hovhannisyan@court.am

Գործ թիվ ԱՐԱԴ2/0736/02/21

«12» մարտի 2021թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Արամ Ռոբերտի Վարդանյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Մաստարա, 10-ին փողոց, տուն 13/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0783/02/20
ՈՐՈՇՈՒՄ
ԴԱՏԱՇԻՆԱՐԱՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԱՊՐԱՆՔԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ
ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ`
դատավոր` Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա.Գևորգյանի

2021 թվականի փետրվարի 24-ին (ք. Թալին)
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի` «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության ընդդեմ Ռոբերտ Զավենի Վարդանյանի, Լարիսա Գևորգի Վարդանյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում) Արամ Ռոբերտի Վարդանյանի, Արմեն Ռոբերտի Վարդանյանի, Կարեն Ռոբերտի Վարդանյանի ՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի, 13 բնակելի տուն հասցեում գտնվող 02 069 092 003 001 կադաստրային ծածկագրով բնակելի տնից և 02 069 092 003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասից /սեփականության վկայական թիվ 1342895/ Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի բաժիններն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի բաժինների վրա տարածելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ2/0783/02/20 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
17.09.2020 թվականին դիմելով ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորը պահանջել է բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի, 13 բնակելի տուն հասցեում գտնվող 02 069 092 003 001 կադաստրային ծածկագրով բնակելի տնից և 02 069 092 003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասից /սեփականության վկայական թիվ 1342895/ Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի բաժիններն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի բաժինների վրա տարածելու:
Դատարանի 28.09.2020 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում, իսկ Պատասխանող(ներ)ն այն ստացել է (են) (փաստաթղթերը համարվել է հանձնված) 04.11.2020 թվականին (ընդ որում, մի քանի պատասխանողների դեպքում հիմք է ընդունվում վերջին պատասխանողի ստացման և (կամ) հանձնման ամսաթիվը), սակայն վերջին(ներ)իս կողմից հայցադիմումի պատասխան և (կամ) հակընդդեմ հայցադիմում չի ներկայացվել:
Դատարանի 24.11.2020 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ:
Դատարանը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը» վերտառությամբ 169-րդ հոդվածի, սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո, 12.01.2021 թվականի որոշմամբ սահմանել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, որը սահմանվել է մինչև 24.02.2021 թվականը։
Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը. 1) հնարավոր է արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի բնակելի տուն հասցեում գտնվող 02 069 092 003 001 կադաստրային ծածկագրով բնակելի տնից և 02 069 092 003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասից /սեփականության վկայական թիվ 1342895/ Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժինը, եթե այո, ապա ինչ կարգով, 2) որքան է կազմում անշարժ գույքի շուկայական արժեքը:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստը կայացել է գործին մասնակցող անձանց (ներկայացուցիչների) բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ, 147-րդ իրավադրույթների պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, ուսումնասիրելով Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումով ներկայացված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը` գտնում է, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման ներքոհիշյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն.
«1. Ապացույցի տեսակներն են` 1) վկայի ցուցմունքը. 2) գրավոր ապացույցները. 3) իրեղեն ապացույցները. 4) լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները. 5) փորձագետի եզրակացությունը. 6) մասնագետի բացատրությունը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն.
«1. Փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
2. Առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։
4. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր։ Այն պետք է պարունակի`
1) նշում փորձաքննություն կատարած անձի, նրա ունեցած որակավորման և մասնագիտական ստաժի մասին,
2) նշում կիրառված մեթոդների մասին,
3) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը,
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն.
«1. Առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։
2. Գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն նշելու այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց առաջին ատյանի դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը։ Եթե համապատասխան փորձաքննություն կատարելու համար պահանջվում է լիցենզիա կամ որակավորում, գործին մասնակցող անձը միջնորդությանը կից ներկայացնում է նրա կողմից առաջարկվող մասնագիտացված փորձագիտական հաստատության կամ փորձագետի կողմից այդպիսի փորձաքննություն կատարելու իրավասությունը հավաստող ապացույց:
4. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելիս առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է գործին մասնակցող անձանց ներկայացրած այն հարցերի մերժումը, որոնք չեն առաջադրվում փորձագետին:
5. Օրենքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելիս փորձագետին հարցեր առաջադրելու իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանը:
6. Փորձաքննություն նշանակելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են՝ 1) առաջին ատյանի դատարանի անվանումը, 2) փորձաքննություն նշանակելու ամսաթիվը, 3) գործի համարը, 4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), 5) ապացուցման ենթակա փաստը, 6) փորձագետին առաջադրվող հարցերը, 7) փորձագետի անունը կամ մասնագիտացված փորձագիտական հաստատության անվանումը, 8) փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
7. Առաջին ատյանի դատարանը, իսկ փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական հաստատության կատարմանը հանձնարարված լինելու դեպքում՝ դատարանի հանձնարարությամբ այդ հաստատության ղեկավարը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Առաջին ատյանի դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը։ Փորձաքննությունը մասնագիտացված փորձագիտական հաստատությունում կատարելու դեպքում նախազգուշացման մասին փորձագետից վերցված ստորագրությունը կցվում է եզրակացությանը»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
2. Առաջին ատյանի դատարանը փորձագետի դիմումի հիման վրա որոշում է կայացնում փորձաքննությանը կամ դրա առանձին փուլերին գործին մասնակցող անձանց մասնակցությունն արգելելու վերաբերյալ:(…)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն.
«1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները։(…):
2. Առաջին ատյանի դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետների։ Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների հանգելու դեպքում տալու միասնական եզրակացություն։ Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն։
3. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու իրավասություն ունեցող անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը։ Փորձագետը պարտավոր է անհապաղ պարզել հանձնարարված փորձաքննության` իր մասնագիտական ոլորտին պատկանելու հարցը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը։
4. Փորձաքննության ընթացքին խոչընդոտող հանգամանքների առկայության, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու անհնարինության այլ դեպքերում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել առաջին ատյանի դատարանին: Առաջին ատյանի դատարանն առանց դատական նիստ հրավիրելու անհապաղ որոշում է կայացնում փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին: Որոշման մեջ նշվում են բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է կատարվեն նշված խոչընդոտները վերացնելու, ինչպես նաև փորձաքննության բնականոն ընթացքն ապահովելու համար, և դրանց կատարման ժամկետը: Որոշումը կամովին չկատարելու դեպքում որոշման հիման վրա կազմված կատարողական թերթը անհապաղ ուղարկվում է հարկադիր կատարման: Որոշումը կատարվում է անհապաղ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունն իրականացնում է անձամբ։
6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն»:
Վերը նշված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը: Ընդ որում, ապացույցի տեսակներն են, inter alia (ի թիվս այլնի), փորձագետի եզրակացությունը, որը քաղաքացիական դատավարության մեջ, որպես ապացուցման միջոց, ձևավորվում է գիտության, արվեստի, արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներով օժտված անձի` փորձագետի կողմից գործով առանձին փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում։
Դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ առաջին ատյանի դատարանը կարող է փորձաքննություն նշանակել գործին մասնակցող անձի միջնորդությամբ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր նախաձեռնությամբ։ Ընդ որում, գործին մասնակցող անձը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելիս պարտավոր է դրանում նշել ապացուցման ենթակա այն փաստը, որը պետք է հաստատվի փորձագետի եզրակացությամբ, և առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, որպիսի պարագայում առաջին ատյանի դատարանը փորձագետին կարող է առաջադրել միայն այն հարցերը, որոնք ներկայացրել են գործին մասնակցող անձինք: Առաջին ատյանի դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրավունք ունի շտկելու առաջադրված հարցը: Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է գործին մասնակցող անձանց ներկայացրած այն հարցերի մերժումը, որոնք չեն առաջադրվում փորձագետին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ փորձաքննության նշանակման միջնորդության բավարարումը կամ մերժումը դատարանը լուծում է` ելնելով նաև արդարադատության արդյունավետության շահերի ապահովման սկզբունքից (…) (տե՛ս թիվ 3-459 (ՎԴ) գործով 25.07.2008 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության բավարարման կամ մերժման հարցը լուծելիս դատարանը պետք է անդրադառնա այն հարցին, թե արդյոք ներկայացված միջնորդությամբ նշանակվող փորձաքննության արդյունքում կարող է պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ (տե՛ս թիվ ԵՇԴ/1406/02/09 գործով 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով փորձաքննություն նշանակելու հարցին, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ: Դրա արդյունքների նկատմամբ դատարանը պարտավոր է լինել հետևողական, որպիսի հետևողականության դեպքում դատարանը չի կարող փորձաքննություն նշանակելու վերաբերյալ իր իսկ որոշմամբ սահմանված հարցերը պարզաբանված չլինելու պայմաններում, վերսկսելով կասեցված գործի վարույթը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ այդ դեպքում հատուկ գիտելիքներ պահանջող հարցերը կմնան չպարզաբանված (տե´ս թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները, գնահատվեն որպես մեկ ապացույց (տե´ս թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում՝ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (տե՛ս թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ uեփականության մաuնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ uեփականության մնացած մաuնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր uեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն oրենuգրքի 197-րդ հոդվածին համապատաuխան:
Վերը նշված նորմի վերլուծության հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես, վերջիններիս շահերից ելնելով սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով:
Վերոգրյալից հետևում է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`
1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար,
2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները,
3. պարտատերն ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը,
4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը:
Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համադրված վերլուծությունը նույն օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների հետ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ելնելով ընդհանուր սեփականության բնույթից և դրա մասնակիցների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` օրենսդիրը սահմանել է համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկը նպատակ ունենա օտարելու իր բաժինը: Այն է` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս վերջիններս ունեն վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի (տե՛ս թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժիններն օրենքի ուժով համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ (տե´ս թիվ ԿԴ2/0156/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Վերոգրյալների հիման վրա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ լուծման համար անհրաժեշտ է պարզաբանել որոշակի հարցեր, իսկ նշված հարցերի համար պահանջվում են տվյալ ոլորտում հատուկ գիտելիքների կիրառում, ուստի ելնելով գործի հետագա ընթացքը ճիշտ լուծելու կարևորությունից և գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները փորձաքննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից` Դատարանը գտնում է, որ համալիր փորձաքննության միջոցով պետք է պարզել սույն վեճի առարկա հանդիսացող անշարժ գույք(եր)ից Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժինն առանձնացնելու հարցը (եթե հնարավոր է, ապա՝ ինչ տարբերակով) և այդ անշարժ գույքից Պարտապանի բաժնեմասի, ինչպես նաև ամբողջ գույքի շուկայական արժեքը, մինչդեռ գործի փաստերով լրիվ և օբյեկտիվ հնարավոր չէ հաստատել կողմի պահանջի փաստացի իրականացումը, նաև գործի հետագա ընթացքը, միաժամանակ, նշված անհրաժեշտությունը բխում է վերը նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածների նյութական նորմերի պահանջներից, ինչպես նաև նշված փաստերն ընդգրկված են կողմի ներկայացրած պահանջի ապացուցման առարկայի շրջանակներում:
Ընդ որում, համատեղ սեփականության մասնակիցների բաժիններն օրենքի ուժով համարվում են հավասար, յուրաքանչյուրը` 1/5-ական բաժիններով, քանի որ այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ, համենայնդեպս, քաղաքացիական գործում հակառակի մասին ապացույց առկա չէ:
Փաստերի դասավորվածության նման պայմաններում Դատարանը գտնում է, որ գործով առկա է մասնագիտական եզրակացության անհրաժեշտություն, որը պետք է տրվի Դատարանի որոշմամբ նախազգուշացված փորձագետ/ներ/ի կողմից՝ դրա կատարումը հանձնարարելով երկու տարբեր ոլորտի մասնագետների` և' դատատեխնիկական, և' դատաապրանքագիտական փորձաքննությունների կատարումն ապահովելու նպատակով, ինչը բխում է Դատարանում առկա վեճի էությունից, գործի վիճելի փաստերի հաստատման անհրաժեշտությունից, գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության սկզբունքներից, վեճի լուծման իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական նորմերի պահանջներից, հետևաբար, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ Հայցվորի միջնորդությունը հիմնավոր է և պետք է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, քանի որ Հայցվորի ներկայացուցչի հարցադրումները բխում է համալիր փորձաքննություն նշանակելու պահանջներից:
Վերը նշված փաստերը պարզելու համար Հայցվորը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը. ա) հնարավոր է արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի բնակելի տուն հասցեում գտնվող 02 069 092 003 001 կադաստրային ծածկագրով բնակելի տնից և 02 069 092 003 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասից /սեփականության վկայական թիվ 1342895/ Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժինը, ոչ էական շեղումներով (առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու), եթե այո, ապա ինչ կարգով (առաջարկել առանձնացման տարբերակներ), բ) որքան է կազմում անշարժ գույքի պարտապանի բաժնի շուկայական արժեքը, ուստի Դատարանը, ելնելով ապացուցման ենթակա փաստի էությունից և բովանդակությունից, իրացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով առաջադրված հարցերը շտկելու իր իրավունքը, փորձագետ/ներ/ին առաջադրում է հետևյալ հարցերը.
 հնարավոր է արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքից բնեղենով առանձնացնել Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժինը, ոչ էական շեղումներով (առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու), եթե այո, ապա ինչ կարգով (առաջարկել առանձնացման տարբերակներ),
 որքան է կազմում ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի բնակելի տան ընդհանուր շուկայական արժեքը և Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժնի շուկայական արժեքը,
 եթե փորձաքննության ընթացքում կառաջանա սույն քաղաքացիական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող այլ հարցեր կամ գործին մասնակցող անձինք Դատարանի միջոցով կառաջադրեն այլ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ապա պատասխանել նաև դրանց։
ՀՀ քաղաքացիական դատավարության 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը։ Նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Վերոգրյալը հաշվի առնելով Դատարանը գտնում է, որ փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն դատական ծախսերի հաշվին և եզրափակիչ դատական ակտով բաշխվեն գործին մասնակցող անձանց միջև՝ բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Ընդ որում, Հայցվորը միջնորդել է, փորձաքննության կատարումը հանձնարարել «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետներին (գտնվելու վայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց փողոց, 5-րդ շենք, 328 սենյակ, տնօրեն Արտաշես Հովհաննիսյան, հեռ. 095 770272):
Դատարանը գտնում է, որ պետք է նշել նաև փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
Այսպես՝ «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ(ներ)ին տրամադրել հայցադիմումի պատճենը և դրան կից փորձաքննությանը վերաբերելի մասով փաստաթղթերի պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն.
«2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`
1) նշանակվել է փորձաքննություն (…)»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն.
«1. Գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարողական թերթ տալու հետ կապված դատավարական գործողությունների:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները դատարանը կատարում է առանց գործի վարույթը վերսկսելու՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն.
«1. Դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:
2. Գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն.
« 1. Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան, 2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), 3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում, 4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, 5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, 6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին»:
Վերը նշված իրավադրույթների իմաստով դատարանի իրավունքն է կասեցնելու գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն: Ընդ որում, օրենսդրի այս պահանջը կրում է հայեցողական բնույթ, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների, ուստի տվյալ պարագայում անհրաժեշտ է կասեցնել գործի վարույթը` մինչև որոշմամբ նշված համապատասխան փորձագիտական եզրակացության ստանալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 84-րդ, 86-րդ, 88-րդ, 157-158-րդ, 160-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 360-362-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԱՐԱԴ2/0783/02/20 քաղաքացիական գործով Հայցվորի ներկայացուցչի կողմից հայցադիմումով ներկայացված միջնորդությունը բավարարել:
2. Նշանակել դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն՝ կատարումը հանձնարարելով «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ/ներ/ին:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
4. Փորձաքննության և տեղազննման ենթակա անշարժ գույքը տիրապետող անձանց պարտավորեցնել փորձաքննության կատարման համար փորձագետներին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև պարտավորեցնել չխոչընդոտել փորձաքննության կատարմանը` ապահովելով տարածքի ազատ տեղազննությունը և փորձագետ/ներ/ի աշխատանքներն առանց խոչընդոտների իրականացնելու հնարավորությունը:
5. «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության ղեկավարին հանձնարարել վերցված ստորագրության միջոցով փորձագետ/ներ/ին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և փորձագետ/ներ/ից վերցված ստորագրություն/ներ/ը կցել փորձագիտական եզրակացությանը:
6. Փորձագետ/ներ/ին առաջադրել հետևյալ հարցերը.
ա) հնարավոր է արդյոք ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքից բնեղենով առանձնացնել Պարտապաններ Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժինը, ոչ էական շեղումներով (առանց ընդհանուր գույքին անհամաչափ վնաս պատճառելու), եթե այո, ապա ինչ կարգով (առաջարկել առանձնացման տարբերակներ),
բ) որքան է կազմում ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի 10-րդ փողոցի բնակելի տան ընդհանուր շուկայական արժեքը և Ռոբերտ Զավենի Վարդանյանի և Լարիսա Գևորգի Վարդանյանի յուրաքանչյուրի 1/5 բաժնի շուկայական արժեքը,
գ) եթե փորձաքննության ընթացքում կառաջանա սույն քաղաքացիական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող այլ հարցեր կամ գործին մասնակցող անձինք Դատարանի միջոցով կառաջադրեն այլ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ապա պատասխանել նաև դրանց։
7. Փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն դատական ծախսերի հաշվին:
8. Թիվ ԱՐԱԴ2/0783/02/20 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել` մինչև փորձագիտական եզրակացության ստանալը:
9. Որոշումը` գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, իսկ որոշումը` դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն նշանակելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
10. Որոշումը գործին մասնակցող անձանց և փորձագիտական կենտրոնին ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում` որոշման պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` ,0249-2-21-61

Էլ. փոստ`