Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19440/02/18 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/19440/02/18 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող «Մագրիբ» ՍՊ ընկերությանը
(ՀՀ քաղաք Երևան Կ. Ուլնեցու 1-ին փակուղի 1 բ շենք բնակարան 6)

Պատասխանող Տիգրան Վրեժի Մարտիրոսյանին
(ՀՀ քաղաք Երևան Կ. Ուլնեցու 1-ին փակուղի 1 բ շենք բնակարան 6)

Պատասխանող Շողինե Վասիլի Մարտիրոսյանին
(ՀՀ քաղաք Աբովյան 4-րդ միկրոշրջան 15 շենք բնակարան 50)

Ըստ «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ «Մագրիբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Տիգրան Վրեժի Մարտիրոսյանի և Շողինե Վասիլի Մարտիրոսյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 13-ին, ժամը 16:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`