Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ՍԴ2/0002/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 24/1, հեո.(0286) 4-22-92, syundat@rambler.ru

Գործ ՍԴ2/0002/02/20
11 մարտի 2021թ․
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ո Ւ Մ

պատասխանող` Արամ Սամվելի Հարությունյանին
Սյունիքի մարզ, ք.Կապան, Ձորքի թաղամաս, շ. 5, բն. 6

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ․Ահարոնյան) վարույթում է գտնվում թիվ ՍԴ2/0002/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Հասմիկ Մարատի Մարտիրոսյանի ընդդեմ Արամ Սամվելի Հարությունյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արամ Սամվելի Հարությունյանին (Հասցե՝ Սյունիքի մարզ, ք.Կապան, Ձորքի թաղամաս, շ. 5, բն. 6), սակայն ծրարը վերադարձվել է դատարան`«բացակայում է Հանրապետությունից» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՍԴ2/0002/02/20 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին՝ դատարանում (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք Ստեփանյան 3/2) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով), հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող` Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում (ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան, Մելիք Ստեփանյան 3/2)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Մ․ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 24/1

Հեռ..` (0286) 4-22-92

Էլ. փոստ`