Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23564/02/18 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս







Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/23564/02/18

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« 02 » մարտի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Պռոդէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Չարենցավանի համայնքապետարանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին թիվ ԵԴ/23564/02/18 քաղաքացիական գործը,

ՊԱՐԶԵՑ

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Դատարան) հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել է 25.10.2018 թվականին, իսկ դատավորին հանձնվել է 26.10.2018 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
Դատարանի 31.10.2018 թվականի որոշմամբ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ «Պռոդէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն) և Չարենցավանի համայնքապետարանի (այսուհետ՝ Համայնք)՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել:
Դատարանի 26.12.2018 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/23564/02/18 քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի փետրվարի 06-ին, ժամը 15:30-ին:
Համայնքի ներկայացուցիչը 06.02.2019 թվականին Դատարան է ներկայացրել «Դիրքորոշում» վերտառությամբ դատավարական փաստաթուղթ և խնդրել է կիրառել հայցային վաղեմություն և հայցը մերժել։
Դատարանի 20.03.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է Կազմակերպության հակընդդեմ հայցն ընդդեմ Ընկերության, երրորդ անձ Չարենցավանի քաղաքապետարանի` «Պարտավորեցնել «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ձեռնպահ մնալ «Պռոդէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող հողամասում «Պռոդէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողատարածքը ազատ տիրապետելը և օգտագործելը խոչընդոտող ցանկացած գործողություններ իրականացնելուց» պահանջի մասին:
Ընկերության ներկայացուցիչը 25.03.2019 թվականի դատական նիստին ներկայացրել է «Բացատրություն» վերտառությամբ դատավարական փաստաթուղթ Համայնքի դիրքորոշման վերաբերյալ։
Դատարանը 07.06.2019 թվականի նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության 168-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրային որոշմամբ որոշել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը և բաշխել գործին մասնակցող անձանց միջև միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը՝ սահմաննելով նաև ժամկետ ապացույցներ ներկայացնելու համար, և հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստում՝ 17.09.2019 թվականին:
Դատարանի 08.10.2019 թվականի որոշմամբ պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժվել է և թիվ ԵԴ/23564/02/18 քաղաքացիական գործի քննությունը վերսկսվել և նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 17:00-ին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են 05.02.2020 թվականի նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին մասնակցել է միայն Ընկերության և Կազմակերպության ներկայացուցիչները:
Դատարանը 05.02.2021 թվականի որոշմամբ կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանվել է մինչև 01․06․2020 թվականը:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են 02.03.2021 թվականի նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել է միայն հայցվորի ներկայացուցիչ՝ Արսեն Թավադյանը:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

02.03.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի մայիսի 06-ին ժամը 13:00-ին՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Ըստ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Պռոդէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Չարենցավանի համայնքապետարանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին թիվ ԵԴ/23564/02/18 քաղաքացիական գործով ավարտել նախնական դատական նիստը և գործը նշանակել դատաքննության` 2021 թվականի մայիսի 06-ին ժամը 13:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ





Թիվ ԵԴ/23564/02/18 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող «Պռոդէքս» ՍՊ ընկերության
(ՀՀ քաղաք Երևան Նալբանդյան 50/63)

Պատասխանող Չարենցավանի համայնքապետարան
(ՀՀ Կոտայքի մարզ քաղաք Չարենցավան Կարեն Դեմիրճյան հրապարակ 1 շենք)

Ըստ «Նյու Իդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Պռոդէքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, Չարենցավանի համայնքապետարանի՝ պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատաքննքւթյունը նշանակվել է 2021 թվականի մայիսի 06-ին ժամը 13:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայն որպես՝ պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`