Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/1990/02/15 քաղաքացիական գործով պատասխանող՝ Գայանե Մնացականյանին, երրորդ անձիք՝ Սուրեն և Ինեսա Հարությունյաններին ուղղված դատական ծանուցագիր

15.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հրավիրվում եք, ըստ հայցի Զեմֆիրա Հարությունյանի, Մարինա Հարությունյանի ընդդեմ Գայանե Մնացականյանի, Արսեն Կարապետյանի, երրորդ անձ՝ ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Շենգավիթ տարածքային ստորաբաժանման, Սուրեն և Ինեսա Հարությունյանների` անշարժ գույքի բաժնեմասի նկատմամբ 21.11.1997թ. և 08.05.1998թ. նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես երրորդ անձ, 2021 թվականի մայիսի 04-ին, ժամը 14:40-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`