Թիվ ԼԴ/5577/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Էլմիրա Ղազարյանին ուղղված դատական ծանուցագիր
16.03.2021
ԷԼՄԻՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Իսահակյան փող., 13 շենք, 11 բն./
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արթուր Կարլենի Առաքելյանի ընդդեմ Ձեզ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2021 թվականի հունիսի 04-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 2 22 03
Էլ. փոստ`