Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26073/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գոհար Գրիգորյանին
/ՀՀ, ք.Երևան, Շիրակի 2-րդ նրբ., 1 շենք, 21 բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ է նշանակվել 2021թ մայիսի 12-ին, ժամը 15:00-ին քաղաքացիական գործով ըստ հայցի Արմեն Առաքելյանի ընդդեմ Մհեր Առաքելյանի, Նորայր Առաքելյանի, Գոհար Գրիգորյանի, և երրորդ անձ`Անահիտ Գասպարյանի` որպես ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքից հայցվորների բաժնեմասերը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք` որպես պատասխանող ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր, ք.Երևան, Նազարբեկյան 40, դահլիճ 3/:
Ձեզ է ուղարկվում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2021 թվականի որոշումը` կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596 /212/

Էլ. փոստ`