թիվ ԳԴ/0445/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ
17.03.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Ռուզան Գագիկի Գասպարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Կարմիրգյուղ, Հ.Ավետիսյան փ., տուն 35
Հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ֆիրդուսու փ., 12/7
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/0445/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Կրեդո Ֆինանս>> ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուզան Գագիկի Գասպարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Ռուզան Գագիկի Գասպարյանին (Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Կարմիրգյուղ, Հ.Ավետիսյան փ., տուն 35 և ՀՀ ք. Երևան, Ֆիրդուսու փ., 12/7), սակայն ծրարները վերադարձվել են դատարան:
Դուք տեղեկացվում եք, որ 04.03.2021 թվականին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված կարգով ուղարկելու համար:
Նշվածի հիմքով, Դուք, որպես պատասխանող (Ձեր ներկայացուցիչը), անձը հաստատող փաստաթղթով, ներկայացուցիչը՝ նաև լիազորագրով, 2021 թվականի օգոստոսի 19-ին հրավիրվում եք ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գավառ, Սայադյան 18)`նույն օրը ժամը 14:15-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գավառի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`