Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ1/1518/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 6-րդ մաս




ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

3101, Գյումրի, Անկախության հրապարակ 7
ՇԴ-25-Ե
ՇԴ1/1518/02/20
17 մարտի 2021 թվական



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող՝ Էսֆերա Կարենի Մկրտչյանին
(հասցե՝ ք.Գյումրի, Շիրակացու փողոց 29 շենք, բն.26 )

Տեղեկացվում եք այն մասին, որ ըստ հայցի <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ն ընդդեմ Արմենուհի Մաքսիմի Մկրտչյանի և Էսֆերա Կարենի Մկրտչյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ1/1518/02/20 քաղաքացիական գործով հայցվոր <<Ակբա բանկ>> ԲԲԸ-ի ներկայացուցչի կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թիվ ՇԴ1/1518/02/20 քաղաքացիական գործով պահանջից հրաժարվելու մասին միջնորդություն:
Պահանջից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 2021 թվականի մարտի 16-ին, ժամը 17:30-ին հրավիրված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի ապրիլի 29-ին, ժամը՝ 15:30-ին:
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես պատասխանող, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2021 թվականի ապրիլի 29-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 15:30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Միաժամանակ, ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, սույնով Դատարանը Ձեզ բացատրում է պահանջից հրաժարվելու կարգը և դատավարական հետևանքները։ Մասնավորապես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝
1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե` 7) հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործի վարույթի մի մասը կարճելու հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը կարող է այդ մասով առանձնացնել գործի վարույթը և առանձնացված մասով կայացնել գործի վարույթը կարճելու մասին որոշում կամ այդ հարցը լուծել վճռով:
3. Գործի վարույթը կարճելու մասին դատական ակտով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման և հայցի ապահովման միջոցների վերացման հարցերը։
4. Գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել:
5. Գործի վարույթը կարճելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:



6. Գործին մասնակցող անձինք գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
7. Գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը սկսվում է նորից, և գործի քննությունը հանձնվում է միևնույն դատարանի մեկ այլ դատավորի:
8. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ այն դեպքի, երբ սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կարճելուց հետո դատարանը մերժել է արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը:
9. Եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:

Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



Դատավորի օգնական` Գ. Հակոբյան

Հասցե` ք,Գյումրի, Անկախության հրապարակ 7

Հեռ..` 031253369

Էլ. փոստ`