Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/3427/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետով

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



Պատասխանող Արմեն Վոլոդիայի Լալայանին
ք. Երևան, Շերամի 55 շենք, բն. 62



ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/3427/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի Գևորգ Սուրիկի Աբրահամյանի ընդդեմ պատասխանող Արմեն Վոլոդիայի Լալայանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու և այդ հիմքով կիրառված արգելանքի վերացման պահանջների մասին:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԱԴԴ/3427/02/15 քաղաքացիական գործով հերթական նախնական դատական նիստը կկայանա 2021 թվականի ապրիլի 30-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:

Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`