թիվ ԵԴ/4858/02/21 քաղաքացիական գործով Հրայր Թաթոյանին ուղղված դատական ծանուցագիր
18.03.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/4858/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Հրայր Թաթոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Հրայր Թաթոյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Հրայր Թաթոյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Ա. Հովհաննիսյան փող., 6-25:
Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9
Հեռ..` +37410209710
Էլ. փոստ`