Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/4756/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/4756/02/20
ԴԴ 23
«____»______________ 2021թ.
Պատասխանող` Սևակ Սպարտակի Խաչատրյանին
Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, գյուղ Նոր Գեղի, Ցոլակ Ղազարյան փողոց, 8 տուն

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

2021 թվականի մարտի 01-ին ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել պատասխանող Աղավնի Տոլմաջյանի` թիվ ԿԴ/4756/02/20 քաղաքացիական գործով վնասի հատուցման ապահովման միջոցի տրամադրման մասին միջնորդությունը:
Միջնորդությունը 17.03.2021 թվականին հանձնվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Արզումանյանի աշխատակազմին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, կարող է միջնորդություն ներկայացնել իր հնարավոր վնասների հատուցման համար հայցի ապահովման միջնորդություն ներկայացրած գործին մասնակցող անձից ապահովում (հակընդդեմ ապահովում) պահանջելու վերաբերյալ: Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է դատական նիստում: Հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով դատական ակտը պետք է կայացվի միջնորդությունն ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում:
Նշված օրենքով սահմանված կարգով տեղեկացվում եք, որ միջնորդությունը կքննարկվի 2021 թվականի ապրիլի 02-ին, ժամը 15:00-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Աբովյան, Կոտայքի 8) նշանակված դատական նիստի ընթացքում (դատական նիստերի դահլիճ 2):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-13-39

Էլ. փոստ`