Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34157/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Ղազարյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

18.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ 9.1

Պատասխանող՝ Դավիթ Վահանի Ղազարյանին
(ք.Երևան, Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ միկրոշրջան 1/8 շենքի թիվ 34 բն.)


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ա.Պետրոսյան/ վարույթում գտնվող թիվ ԵԴ/34157/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի` Աննա Ստեփանի Մարտիրոսյանի ընդդեմ պատասխանողներ Վահան Արամազդի Ղազարյանի, Վահագն Արամազդի Ղազարյանի, Քրիստինե Հենրիկի Հարությունյանի, Դավիթ Վահանի Ղազարյանիª ՀՀ ք.Երևան, Ավան-Առինջ թաղամաս, 2-րդ միկրոշրջան 1/8 շենքի թիվ 34 հասցեում գտնվող Վահան Արամազդի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/6 և Վահագն Արամազդի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/6 բաժիններն առանձնացնել Քրիստինե Հենրիկի Հարությունյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/3 և Դավիթ Վահանի Ղազարյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 1/3 բաժիններից, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու ու շուկայական գնով պարտապանների բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և դրանից վերջիններիս բաժինների վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, նշանակվել է նախնական դատական նիստ:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Աջափնյակ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս 40 թիվ ԵԴ/34157/02/20 քաղաքացիական գործով 23.04.2021թ.–ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև ajapnyak-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ս.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք.Երևան

Հեռ..` +37493-01-09-28

Էլ. փոստ`