թիվ ԵԴ/25742/02/19 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցում
19.03.2021
Գործ թիվ ԵԴ/25742/02/19
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող ` Գարիկ Սարգսյան
/Սյունիքի մ․, ք․Սիսիան, Շիրակի փող․, 40․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Անուշ Պետրոսյանի ընդդեմ Գարիկ Սարգսյանի,իրավասու մարմին Դավթաշեն և ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի` ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրով սահմանելու և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականին մայիսի 03-ին, ժամը` 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.03.2021թ. որոշումը` գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339596,112
Էլ. փոստ`