Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/36242/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/36242/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ Մարիամ Ղուկասյան
/ք.Երևան, Ռոստովյան 13 փող․, 8 բն․/
/ք.Երևան, Մոլդովական 35 շ․, 8 բն․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Լիլիա Բարդյանի հայցն ընդդեմ Նաիրա Նիկոյանի, երրորդ անձ՝ Մարիամ Ղուկասյանի՝ Նաիրա Նիկոյանի կողմից 28․08․2013 թ․ սեղանամատյանի 2009 համարի տակ կատարված անշարժ գույքի գրավի և փոխառության պայմանագրի գրանցման հիմքով ի ապահովումն փոխառության գումարի վերադարձման արտադատական կարգով Երևան Արշակունյաց 4-րդ նրբանցք 21/1 հասցեի ամբողջ գույքի նկատմամբ բռնագանձման տարածումն անվավեր ճանարելու, որպես իրավական հետևանք ՀՀ կադաստրի կողմից միասնական մատյանի թիվ 11022020-01-0381 սեփականության իրավունքի վկայականում Նաիրա Նիկոյանի անվամբ 11․02․2020թ․ Երևանի Արշակունյաց 4-րդ նրբանցքի 21/1 հասցեի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումը, Նաիրա Նիկոյանի և Մարիամ Ղուկասյանի միջև 23․03․2020թ․ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և Մարիամ Ղուկասյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականին ապրիլի 20-ին, ժամը` 12:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվոմ է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15.03.2021թ.` նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`