Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34294/02/20 քաղաքացիական գործով Հասմիկ Ալեքսանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր։

19.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34294/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

23-ը փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Արման Արթուրի Զարաֆյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հանձինս ավագ հարկադիր կատարող Հասմիկ Ալեքսանյանի, Նվեր Արմենակի Բաղդասարյանի, վեճի առարկային նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Աննա Վլադիմիրի Հարությունյանի, Սվետլանա Ալբերտի Հարությունյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Արման Արթուրի Զարաֆյանը 04.12.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հանձինս ավագ հարկադիր կատարող Հասմիկ Ալեքսանյանի, Նվեր Արմենակի Բաղդասարյանի, վեճի առարկային նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Աննա Վլադիմիրի Հարությունյանի, Սվետլանա Ալբերտի Հարությունյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 15.12.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցադիմումի պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

Արման Արթուրի Զարաֆյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հանձինս ավագ հարկադիր կատարող Հասմիկ Ալեքսանյանի, Նվեր Արմենակի Բաղդասարյանի, վեճի առարկային նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք Աննա Վլադիմիրի Հարությունյանի, Սվետլանա Ալբերտի Հարությունյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով 2021 թվականի ապրիլի 07-ին, ժամը 15:10-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ 8/ նշանակել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010201119

Էլ. փոստ`