թիվ ՍնԴ/2836/04/20 սնանկության գործով ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
22.03.2021
Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու 3ա /3)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պարտապան Արարատ Սիմոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ՍնԴ/2836/04/20 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 20.01.2021 թվականի վճռի դեմ, քաղաքացիական գործով ըստ դիմումի Արարատ Սիմոնյանի՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին:
Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Նարեկացու 3ա/3 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` 010-44-84-08-/350/
Էլ. փոստ`