Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0669/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Դանիել Դերենիկի Պողոսյանին ուղղված դատական ծանուցագիր

23.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԴԱՆԻԵԼ ԴԵՐԵՆԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, գ. Ջրաշեն, 1 փող., 6-րդ նրբ., 2 տուն/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սիլ Ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կամո Դերենիկի Պողոսյանի, Դերենիկ Բենիկի Պողոսյանի, Հրանուշ Խաչիկի Խաչատրյանի, Դավիթ Դերենիկի Պողոսյանի և Դանիել Դերենիկի Պողոսյանի` բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ բնեղենով առանձնացնելու անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի դատաքննությունը վերանշանակվել է 2021 թվականի հունիսի 09-ին, ժամը 11:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`