Թիվ ԵԴ/45703/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.03.2021
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հայցվոր Սամվել Արայիկի Առաքելյանին
ՀՀ , ք․ Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 41 շենք, բնակարան 22
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/45703/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Սամվել Արայիկի Առաքելյանի ընդդեմ պատասխանողներ «Գոլդ ընդ Մանի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն), «Լոտ» ապրանքա-հումքային բորսա ՍՊԸ-ի (այսուհետ՝ նաև Բորսա), երրորդ անձ Սիփան Ամուրի Հակոբյանի` աճուրդը և դրա հիման վրա կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԴ/45703/02/19 քաղաքացիական գործով ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 22.03.2021թ. կայացրել է որոշում դատաքննություն նշանակելու մասին:
Դատաքննությունը կկայանա 2021 թվականի ապրիլի 30-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:
Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան
Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա
Հեռ..` 00374 010 57-69-55
Էլ. փոստ`