Թիվ ԵԴ/35496/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.03.2021
Թիվ ԵԴ/35496/02/20 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր
պատասխանող՝ Թովմաս Ստեփանոսի Մովսիսյանին
/ք. Երևան, Սարյան 20/1, բն.61/
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՀՀ տարածքային կատավարման և ենթակառուցվածքների նախարարության <<Ճանապարհային դեպարտամենտ>>>> պետական ոչ առևտրային կազմակերպության ընդդեմ Թովմաս Ստեփանոսի Մովսիսյանի` սեփականության օտարման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2021 թվականի ապրիլի 27-ին, ժամը 11:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատ ական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 330520
Էլ. փոստ`