Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով Մալվինա Այվազյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

24.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ԴԴ 9.1

Մալվինա Այվազյանին
/ք. Երևան, Շերամի 89 շ., 54 բն./

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործը ըստ հայցի` Արթուր Ղալաչյանի ընդդեմ Վարդուհի Մարգարյանի և Միքայել Մարգարյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր)՝ նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Միքայել Մարգարյանի ընդդեմ Վարդուհի Մարգարյանի, Արթուր Ղալաչյանի, Սեդա Շահբազյանի, Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա և Արտավազդ Այվազյանների, երրորդ անձ Կադաստրի՝ գործարքները՝ գնորդի մասով, շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես հակըընդեմ հայցով պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9/ թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով 14.04.2021թ. –ին, ժամը 16:00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ․ ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` 010 20-11-19

Էլ. փոստ`