Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15967/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր և նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշման դեպոնացման ծանուցում

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս, 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/15967/02/20
<<24>> մարտի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Համլետ Հայկազի Եղոյանին
/ՀՀ, ք.Երևան, Տիգրան Մեծ նրբ., 31շ., բն.4/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ <<Արդշինբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Համլետ Հայկազի Եղոյանի, Հայկազ Հարությունի Եղոյանի՝ ք. Երևան, Տիգրան Մեծի նրբ., 31 շ., 4 բն. հասցեում գտնվող ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի <<14>>-ին, ժամը՝ <<10:30>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի համաձայն` այն է
<<1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:

2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար>>:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատարանը նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված գործողությունները կատարելուց հետո, ղեկավարվելով նույն օրենսգրքի 174-րդ հոդվածով կայացրել է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ սահմանված կարգով Դուք տեղեկացվում եք, որ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):
Ձեզ պարզաբավում է, որ կարող եք ծանոթանալ գործի նյութերին, ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը՝ Դատարանի գրասենյակ նախապես ներկայացված դիմումի հիման վրա:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`