Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԱՎԴ/0074/04/16 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Պարտատեր «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Արարատյան խճուղի 9


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/0074/04/16 սնանկության գործը՝ ըստ դիմումի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Ռիթաթ» ՍՊԸ-ի՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 12.05.2021թ. ժամը՝ 11:00-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկմանը /սնանկ. օրենք 87/:
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410) 74-28-20 , snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (0037410) 74-28-20

Էլ. փոստ`