Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1028/02/21 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

25.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարությանօրենսգրոի 99-րդ հոդված 6- րդ մաս





ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/1028/02/21
<<25>> մարտի 2021թ.



Քաղաքացիական գործով պատասխանող
<<Մեջիք Լայն>> Սպ ընկերության
/ՀՀ,, ք. Երևան, Գր. Լուսավորիչ 3/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավ ասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի. 05.03.2021 թվականի՝ <<Հինգ Աստղ>> ՍՊ ընկերության ընդդեմ <<Մեջիք Լայն>> ՍՊ ընկերության՝ կողմերի միջև 01.01.2014 թվականին, 01.01.2015 թվականին և 01.01.2016 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ պայմանագրերը վավեր ճանաչելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40:
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմումներ կայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը:
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ







Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` (010) 33-95-96 (209)

Էլ. փոստ`