Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/0385/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով


ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Գրասենյակ` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Խանջյան 13, հեռ. (0249) 2-21-61, դատավորի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն՝ l.hovhannisyan@court.am

Գործ թիվ ԵՄԴ/0385/02/16
<<26>> մարտի 2021թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ
Աննա Մամիկոնի Թովմասյանին
/ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Աղձք, 22-րդ փողոց, տուն 4/

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0385/02/16
ՈՐՈՇՈՒՄ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՏԱԱՊՐԱՆՔԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ`
դատավոր` Լ. Հովհաննիսյանի
քարտուղարությամբ՝ Ա. Գևորգյանի
մասնակցությամբ՝
երրորդ անձ՝ Մ. Թովմասյանի

2021 թվականի մարտի 24-ին (ք. Թալին)
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ըստ հայցի` Էմմա Հրաչիկի Գևորգյանի ընդդեմ Շուշանիկ Մամիկոնի Թովմասյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք (պատասխանողի կողմում)՝ Մամիկոն Իշխանի Թովմասյանի, Կարինե Խաչիկի Թովմասյանի, Գարիկ Մամիկոնի Թովմասյանի, Աննա Մամիկոնի Թովմասյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի 22-րդ փողոցի 4-րդ հասցեում գտնվող 040-002 կադաստրային ծածկագրով բնակելի տնից /սեփականության վկայական թիվ 1705941, տրված 16.10.2003 թվականին և 115-080 կադաստրային ծածկագրով վարելահողից /սեփականության վկայական թիվ 0179213, տրված 06.10.2000 թվականին/ Պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապանի բաժնի վրա տարածելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/0385/02/16 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
10.02.2016 թվականին դիմելով ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորը Դատարանից պահանջել է ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի 22-րդ փողոցի 4-րդ հասցեում գտնվող 040-002 կադաստրային ծածկագրով բնակելի տնից /սեփականության վկայական թիվ 1705941, տրված 16.10.2003 թվականին և 115-080 կադաստրային ծածկագրով վարելահողից /սեփականության վկայական թիվ 0179213, տրված 06.10.2000 թվականին/ Պարտապանի բաժինն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Պարտապանի բաժնի վրա տարածելու:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դատարանի (դատավոր՝ Լ. Սարգսյան) 12.02.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
31.03.2016 թվականի որոշմամբ (դատավոր՝ Լ. Սարգսյան) քաղաքացիական գործը հանձնվել է այլ Դատարանի քննությանը:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Դատարանի աշխատակազմը 14.04.2016 թվականին քաղաքացիական գործը հանձնել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:
Դատարանի (դատավոր՝ Գ. Նարինյան) 15.04.2016 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր՝ Գ. Նարինյան) 23.05.2016 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 14-ի թիվ ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով դատավոր Գ. Նարինյանը նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:
24.11.2020 թվականին ՀՀ «Կառուցագետ» անկախ փորձաքննությունների ազգային կենտրոնի կողմից ստացվել է ուղեկցական գրություն, կից թիվ Կ-16/Դ-20 փորձագիտական եզրակացությունը և քաղաքացիական գործը:
24.11.2020 թվականի փորձագիտական կենտրոնի թիվ Կ-16/Դ-20 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Աղձք համայնք, 22-րդ փողոց, 4-րդ հասցեից 1/5-րդ բաժնեմասին բնակելի տնից, ավտոտնակից, գոմից և թոնրատնից հասանելիք իդեալական մակերեսները, նրանց տեղակայումը և ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվային ակտերի պահանջները ավտոտնակից, գոմից և թոնրատնից 1/5-րդ բաժնեմասի առանձնացումը հնարավոր չէ իրականացնել, քանի որ հնարավոր չէ ապահովել առանձնացվող հատվածների նպատակային նշանակությունը, ինչպես նաև հնարավոր չէ ապահովել բնակելի տնից օժանդակ շինությունների միջև անհրաժեշտ նորմատիվային հեռավորությունները,, որպիսի պայմաններում ՀՀ Արագածոտնի մարզ, Աղձք համայնք, 22-րդ փողոց, 4-րդ հասցեից Շուշանիկ Թովմասյանի 1/5-րդ բաժնեմասի առանձնացումն հնարավոր չէ իրականացնել։ ՀՀ Արագածոտնի մարզ, Աղձք համայնքում գտնվող թիվ 0115-0080 կադաստրային ծածկագրով վարելահողից Շուշանիկ Թովմասյանի 1/5-րդ բաժնեմասի առանձնացումը առաջարկվում է իրականացնել սույն եզրակացությանը կից սխեմատիկ հատակագծում պատկերված թվով 2 տարբերակներից մեկով, համաձայն որի՝ Շուշանիկ Թովմասյանին՝ 1/5-րդ բաժնեմասին սեփականության իրավունքով կանցնի՝ 2560 մ2 մակերեսով, 8*-8-9-10-11-11*-8* (բեկման կետեր) սահմանագծերով պարփակված հողամասը: Մամիկոն, Կարինե, Գարիկ և Աննա Թովմասյաններին՝ 4/5-րդ բաժնեմասին՝ սեփականության իրավունքով կանցնի՝ 10240 մ2 մակերեսով, 1-2-3-4-5-6-7-8*-11*-12-13-14-15-1 (բեկման կետեր) սահմանագծերով պարփակված հողամասը։ Շուշանիկ Թովմասյանին՝ 1/5-րդ բաժնեմասին՝ սեփականության իրավունքով կանցնի՝ 2560 մ2 մակերեսով, 1-2-3-3*-14-15-1 (բեկման կետեր) սահմանագծերով պարփակված հողամասը: Մամիկոն, Կարինե, Գարիկ և Աննա Թովմասյաններին՝ 4/5-րդ բաժնեմասին՝ սեփականության իրավունքով կանցնի՝ 10240 մ2 մակերեսով, 3*-4-5-6-7-8-9-10-11-12-13-14-3* (բեկման կետեր) սահմանագծերով պարփակված հողամասը։
Ինչ վերաբերվում է նախաձեռնողի կողմից առաջադրված թիվ 3, այն է՝ «Փորձաքննության կատարման օրվա դրությամբ, որքան է կազմում «ա» և «բ» կետերում նշված գույքերի շուկայական արժեքը ու որքան կկազմի Շուշանիկ Թովմասյանի 1/5-րդ բաժնի շուկայական արժեքը», հարցին, ապա հարկ է նշել, որ համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՍՏ 252-2012 «Անշարժ գույքի գնահատման ստանդարտ»-ի առանց տեղազննման աշխատանքների հնարավոր չէ իրականացնել շուկայական արժեքի հաշվարկ:
Նշված քաղաքացիական գործը 24.11.2020 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 26.11.2020 թվականին:
Դատարանի 30.11.2020 թվականի որոշմամբ թիվ ԵՄԴ/0385/02/16 քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, կասեցված քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստ, իսկ որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվել է օրենսգրքով սահմանված ժամկետում:
Միաժամանակ, սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում քննարկվել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխվել է ապացուցման պարտականությունը, մասնավորապես՝ սույն գործով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը (ապացուցման առարկան) կազմում են հետևյալ փաստերը.
1) ընդհանուր սեփականության համապատասխան մասնակցի (պարտապանի)` պարտատիրոջ նկատմամբ չկատարված պարտավորություններ ունենալու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), 2) վեճի առարկա անշարժ գույք(եր)ը Պատասխանողի և երրորդ անձանց համատեղ և (կամ բաժնային) սեփականությունը հանդիսանալու փաստը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), 3) ընդհանուր սեփականության մասնակցի մոտ պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար այլ գույքն անբավարար լինելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), 4) միաժամանակ այն դեպքում, երբ պարտապանն առարկում է նշված փաստի դեմ, վերջինս է կրում այլ գույքի առկայությունն ապացուցելու պարտականությունը, հետևաբար նաև այդ փաստի վիճելի լինելու դեպքում՝ դրանից բխող բացասական հետևանքները, 5) առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու հանգամանքները (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), 6) պարտատիրոջ կողմից ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից շուկայական գնով պարտապանի բաժինը գնելու պահանջ ներկայացնելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), 7) ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու հանգամանքը (ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը), 8. ՀՀ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) 01.11.2013 թվականի թիվ ԵՄԴ/0664/02/13 օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին ապացուցման ենթակա չեն: Միևնույն ժամանակ, սահմանվել է ապացույցների ներկայացման ժամկետները (ապացույցներ կարող են ներկայացվել մինչև դատաքննության սկսելը), որոշվել է ապացույցների հետազոտման կարգը:
Տվյալ դեպքում նախնական դատական նիստերը կայացել են գործին մասնակցող անձանցից Մամիկոն Իշխանի Թովմասյանի ներկայությամբ և գործին մասնակցող մյուս անձանց (ներկայացուցիչների) բացակայությամբ` ելնելով գործն ողջամիտ ժամկետում քննելու 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի, ինչպես նաև 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի պահանջներից:

2.Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Դատարանը, լսելով Մ. Թովմասյանին, ուսումնասիրելով քաղաքացիական գործի նյութերը, ինչպես նաև հաշվի առնելով ապացուցում պահանջող փաստերի շրջանակը` գտել է, որ դատարանի նախաձեռնությամբ անհրաժեշտ է նշանակել լրացուցիչ դատաապրանքագիտական փորձաքննություն ներքոհիշյալ պատճառաբանությամբ.

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել (...):
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն՝ դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության):
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1495-րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի և 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համադրված վերլուծությունը վկայում է այն մասին, որ օրենսդրական կարգավորման տեսանկյունից քաղաքացիական դատավարությունում փորձաքննություն կարող է նշանակվել ինչպես գործը դատաքննության նախապատրաստելու, այնպես էլ դատաքննության փուլում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներից մեկում անդրադառնալով դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ փորձաքննություն նշանակելու հարցը պետք է լուծվի նախնական դատական նիստում (տե՛ս թիվ ԵՔԴ/0636/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի որոշումը):
Դատարանը միաժամանակ հարկ է համարում հավելել, որ փորձագետի եզրակացությունը քաղաքացիական դատավարության մեջ, որպես ապացուցման միջոց, ձևավորվում է գիտության, արվեստի, արհեստի բնագավառներում հատուկ գիտելիքներով օժտված անձի` փորձագետի կողմից գործով առանձին փաստական հանգամանքների ուսումնասիրման արդյունքում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ uեփականության մաuնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ uեփականության մնացած մաuնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր uեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն oրենuգրքի 197-րդ հոդվածին համապատաuխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը: Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Վերը նշված նորմերի վերլուծության հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգը զուգակցում է ինչպես ընդհանուր սեփականության մեջ պարտապան մասնակցի, պարտատիրոջ, այնպես էլ մյուս սեփականատերերի շահերը: Մասնավորապես, վերջիններիս շահերից ելնելով սահմանված է, որ բաժնի վրա բռնագանձում տարածելը հնարավոր է միայն պարտապանի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում: Ընդհանուր սեփականության մասնակիցներն իրավունք ունեն շուկայական գնով գնելու գույքի այն բաժինը, որի վրա բռնագանձում է տարածվում: Ընդ որում, վաճառքից ստացված գումարը կուղղվի պարտքի մարմանը: Իսկ պարտատիրոջ շահերի պաշտպանության համար սահմանված է, որ վերջինս իրավունք ունի պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, ինչպես նաև իրավունք ունի առաջարկել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին գնել պարտապանի բաժինը, իսկ վերջիններիս կողմից հրաժարվելու դեպքում` պահանջել ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը վաճառել հրապարակային սակարկություններով:
Վերոգրյալից հետևում է, որ պարտատիրոջ պահանջով հրապարակային սակարկություններով պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է վաճառվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, եթե`
1. ընդհանուր սեփականության մասնակցի մոտ այլ գույքն անբավարար է պարտատիրոջ նկատմամբ պարտավորությունները մարելու համար, 2. բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, կամ դրա դեմ առարկում են ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները, 3. պարտատերն ընդհանուր uեփականության մնացած մաuնակիցներից պահանջել է շուկայական գնով գնել պարտապանի բաժինը, 4. ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները հրաժարվել են ձեռք բերել պարտապանի բաժինը:
Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով սահմանված կարգավորումների համադրված վերլուծությունը նույն օրենսգրքի 192-րդ և 195-րդ հոդվածների հետ: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ելնելով ընդհանուր սեփականության բնույթից և դրա մասնակիցների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` օրենսդիրը սահմանել է համապատասխան երաշխիքներ այն դեպքերի համար, երբ ընդհանուր սեփականության մասնակիցներից որևէ մեկը նպատակ ունենա օտարելու իր բաժինը: Այն է` ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս վերջիններս ունեն վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի (տե՛ս թիվ ԳԴ4/0306/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.11.2013 թվականի որոշումը):
Վերոգրյալների հիման վրա և հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիական գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ լուծման համար անհրաժեշտ է պարզաբանել որոշակի հարցեր, իսկ նշված հարցերի համար պահանջվում են տվյալ ոլորտում հատուկ գիտելիքների կիրառում, ուստի ելնելով գործի հետագա ընթացքը ճիշտ լուծելու կարևորությունից և գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները փորձաքննության միջոցով պարզելու անհրաժեշտությունից` Դատարանը գտնում է, որ լրացուցիչ համալիր փորձաքննության միջոցով պետք է պարզել սույն վեճի առարկա հանդիսացող ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի 22-րդ փողոցի 4-րդ հասցեում գտնվող 040-002 կադաստրային ծածկագրով բնակելի տան /սեփականության վկայական թիվ 1705941, տրված 16.10.2003 թվականին և 115-080 կադաստրային ծածկագրով վարելահողի /սեփականության վկայական թիվ 0179213, տրված 06.10.2000 թվականին/ շուկայական արժեքը, քանի որ 24.11.2020 թվականի փորձագիտական կենտրոնի թիվ Կ-16/Դ-20 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «նշված գույքերի շուկայական արժեքը ու որքան կկազմի Շուշանիկ Թովմասյանի 1/5-րդ բաժնի շուկայական արժեքը», հարցին, ապա հարկ է նշել, որ համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի և ՀՍՏ 252-2012 «Անշարժ գույքի գնահատման ստանդարտ»-ի առանց տեղազննման աշխատանքների հնարավոր չէ իրականացնել շուկայական արժեքի հաշվարկ», մինչդեռ գործի փաստերով լրիվ և օբյեկտիվ հնարավոր չէ հաստատել կողմի պահանջի փաստացի իրականացումը, նաև գործի հետագա ընթացքը, միաժամանակ, նշված անհրաժեշտությունը բխում է վերը նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածների նյութական նորմերի պահանջներից, ինչպես նաև նշված փաստերն ընդգրկված են կողմի ներկայացրած պահանջի ապացուցման առարկայի շրջանակներում:
Փաստերի դասավորվածության նման պայմաններում Դատարանը գտնում է, որ գործով առկա է մասնագիտական եզրակացության անհրաժեշտություն, որը պետք է տրվի Դատարանի որոշմամբ նախազգուշացված փորձագետ/ներ/ի կողմից: Դա բխում է Դատարանում առկա վեճի էությունից, գործի վիճելի փաստերի հաստատման անհրաժեշտությունից, գործի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության սկզբունքներից, վեճի լուծման իրավահարաբերությունները կանոնակարգող իրավական նորմերի պահանջներից, հետևաբար, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ պետք է նշանակել լրացուցիչ դատաապրանքագիտական փորձաքննություն, նկատի ունենալով, որ Դատարանը սույն գործով հետազոտել է 24.11.2020 թվականի փորձագիտական կենտրոնի թիվ Կ-16/Դ-20 եզրակացությունը և պարզել, որ «Հետևություններ» բաժնի համաձայն՝ վիճելի անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել։
Դատարանը գտնում է, որ փորձագետներին պետք է առաջադրել Դատարանի կողմից որոշված հարցեր՝ քննվող գործով քննարկված և արդեն իսկ որոշված ապացուցման ենթակա փաստերից ելնելով:
ՀՀ քաղաքացիական դատավարության 60-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության համաձայն` դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին։
Վերոգրյալը հաշվի առնելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ փորձաքննությունը նշանակվել է Դատարանի սեփական նախաձեռնությամբ, ապա Դատարանը գտնում է, որ փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն դատական ծախսերի հաշվին, որը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության դրույթներից:
Ինչ վերաբերում է փորձագիտական կազմակերպության որոշման հարցին, ապա Դատարանը գտնում է, որ փորձաքննության կատարումը պետք է հանձնարարել ՀՀ-ում գործող «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետներին (գտնվելու վայրի հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց փողոց, 5-րդ շենք, 328 սենյակ, տնօրեն Արտաշես Հովհաննիսյան, հեռ. 095 770272):
Դատարանը գտնում է, որ պետք է նշել նաև փորձագետին տրամադրվող նյութերի (փաստաթղթերի) ցանկը, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց հետ վարվելու պայմանները։
Այսպես՝ «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ(ներ)ին տրամադրել հայցադիմումի պատճենը և դրան կից փորձաքննությանը վերաբերելի մասով փաստաթղթերի պատճենները:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե նշանակել է փորձաքննություն։ Տվյալ իրավանորմի պահանջից ելնելով` Դատարանը գտնում է, որ կոնկրետ պարագայում, անհրաժեշտ է կասեցնել գործի վարույթը` մինչև որոշմամբ նշված փորձագիտական եզրակացության ստանալը։
Վերոգրյալների հիման վրա և ղեկավարվելով 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 611-րդ, 62-րդ հոդվածներով, 106-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 108-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ հոդվածով`
ՈՐՈՇԵՑ
1. Թիվ ԵՄԴ/0385/02/16 քաղաքացիական գործով Դատարանի սեփական նախաձեռնությամբ նշանակել լրացուցիչ դատաապրանքագիտական փորձաքննություն:
2. Լրացուցիչ դատաապրանքագիտական փորձաքննության կատարումը հանձնարարել «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ/ներ/ին:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա լինելու փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին կամ խախտել այլ անձանց իրավունքները:
4. Փորձաքննության և տեղազննման ենթակա անշարժ գույքը տիրապետող անձանց պարտավորեցնել փորձաքննության կատարման համար փորձագետներին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև պարտավորեցնել չխոչընդոտել փորձաքննության կատարմանը` ապահովելով տարածքի ազատ տեղազննությունը և փորձագետ/ներ/ի աշխատանքներն առանց խոչընդոտների իրականացնելու հնարավորությունը:
5. «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության ղեկավարին հանձնարարել վերցված ստորագրության միջոցով փորձագետ/ներ/ին նախազգուշացնել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և փորձագետ/ներ/ից վերցված ստորագրություն/ներ/ը կցել փորձագիտական եզրակացությանը:
6. Փորձագետ/ներ/ին առաջադրել հետևյալ հարցերը.
ա) որքան է կազմում ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք համայնքի 22-րդ փողոցի 4-րդ հասցեում գտնվող 040-002 կադաստրային ծածկագրով բնակելի տան /սեփականության վկայական թիվ 1705941, տրված 16.10.2003 թվականին/ և 115-080 կադաստրային ծածկագրով վարելահողի /սեփականության վկայական թիվ 0179213, տրված 06.10.2000 թվականին/շուկայական արժեքը,
բ) եթե փորձաքննության ընթացքում կառաջանա սույն քաղաքացիական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող այլ հարցեր կամ գործին մասնակցող անձինք Դատարանի միջոցով կառաջադրեն այլ հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ապա պատասխանել նաև դրանց։
7. Փորձաքննության հետ կապված ծախսերը պետք է կատարվեն դատական ծախսերի հաշվին:
8. Թիվ ԵՄԴ/0385/02/16 քաղաքացիական գործի վարույթը կասեցնել` մինչև փորձագիտական եզրակացության ստանալը:
9. Որոշումը` գործի վարույթը կասեցնելու մասով, կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան գործին մասնակցող անձանց կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, իսկ որոշումը` դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասով, օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման:
10. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց, ինչպես նաև «Քրեագետ դատական և անկախ փորձաքննությունների կենտրոն» ՍՊ ընկերության փորձագետ/ներ/ին` որոշման պատշաճ կատարումը ողջամիտ ժամկետում ապահովելու համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Արագածոտնի մարզ,ք. Թալին, Խանջյան 13

Հեռ..` ,0249-2-21-61

Էլ. փոստ`