Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1471/02/20 քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Հենրիկի Սաքանյանին ուղղված դատական ծանուցագիր

26.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՎԻԹ ՀԵՆՐԻԿԻ ՍԱՔԱՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, գ. Գուգարք, 1 փող., 16 տ./

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Ռոսգոստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ձեզ, Սերյոժա Հենրիկի Սաքանյանի, Հենրիկ Սերյոժայի Սաքանյանի, Գալինա Թամրազի Թամրազյանի, Արևիկ Հենրիկի Սաքանյանի` ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2021 թվականի հունիսի 08-ին ժամը 16:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`