Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 2236/02/21 քաղաքացիական գործով Լիլիա Բադալյանին ուղղված դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 2236/02/21 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վարդգես Թադևոսյանի ընդդեմ Լիլիա Բադալյանի և Դավիթ Թադևոսյանի՝ ք.Երևան, Նոր-Նորք, Գայի պողոտա 9 շենք, թիվ 8 բնակարան հասցեից հայցվոր Վարդգես Գագիկի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 1/3 բաժնեմասը բնեղենով առանձնացնեու, պատասխանողների կողմից շուկայական գնով հայցվորին պատկանող բաժնեմասի չափով փոխհատուցում վճարելու, իսկ դրանց անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը բնակարանի համասեփակատերերին բաժնեմասերի չափով բաժանելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Լիլիա Բադալյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Լիլիա Բադալյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Ն. Ստեփանյան փող., 9 շենք, բն. 56

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`