Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/ 34017/02/20 քաղաքացիական գործով Աստղիկ Հնձարի Լևոնյանին ուղղված դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/ 34017/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սուսաննա Լևոնի Մկրտչյանի ընդդեմ Աստղիկ Հնձարի Լևոնյանի՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Վ. Մամիկոնյան փողոց, թիվ 52/1 հասցեի անշարժ գույքը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը բաժնային սեփականատերերի միջև նրանց բաժիններին հավասար բաժանելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Աստղիկ Հնձարի Լևոնյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Աստղիկ Հնձարի Լևոնյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Վ. Մամիկոնյան փող., 52/1 տուն:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`