Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0169/02/21 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացաիական դատավարության օրենսգրքի 99 հոդվածի 3-րդ

ԼԴ2/0169/02/21 N Ե _____ /21_
29 մարտի 2021 թ.
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Պատասխանող՝ Նարե Աշոտի Մխիթարյանին
/ՀՀ ԼՄ Չկալով, 10 փ., 58/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ.Զաքարյան) 26.02.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Ամերիաբանկ,, փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Արտավազդ Աշոտի Մխիթարյանի, Աշոտ Լյուդվիկի Մխիթարյանի, Լարիսա Արամայիսի Անանյանի, Մարգարիտ Աշոտի Մխիթարյանի և Նարե Աշոտի Մխիթարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն իրավունքով պատկանող գույքի նկատմամբ բաժնեմասը որոշելու, այն բնեղենով առանձնացնելու, իսկ դրա ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից պատասխանողի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Նարե Աշոտի Մխիթարյանին հասցեագրված փոստային ծրարները ստանալու վերաբերյալ չեն ստացվել տեղեկություն:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2021 թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայորւմ:

Հասցե` ՀՀ ԼՄ ք. Տաշիր, Ջահուկյան 19

Հեռ..` (0254)2-25-15

Էլ. փոստ`