Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/10681/05/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_________________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/10681/05/20 Հեռ. 44-71-21(262)
<<29>> մարտի 2021թ.

<<Բուսսոլա-ԱՄ>> ՍՊԸ-ին
(ք.Երևան, Արաբկիր, Հ. Մուրադյան փ., 1Ա)

Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Անաստասիոս Դուրուկասի ընդդեմ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, երրորդ անձինք ՀՀ ազգային անվտանգության ծառայության և <<Բուսսոլա-ԱՄ>> ՍՊԸ-ի` պատասխանողին Անաստասիոս Դուրուկասին Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 02.11.2020 թվականի թիվ 675 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով դատաքննությանը։
Նշված գործով դատաքննությունը տեղի կունենա 20.05.2021 թվականին, ժամը 10:30-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(262)

Էլ. փոստ`