Հա. ԵԴ/10030/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Աշոտ Ալբերտի Ներսիսյանին ուղվված դատական ծանուցագիր:
30.03.2021
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0008,ք. Երևան, Մ. Խորենացու 162ա, հեռ. (0037410) 57-66-35
30 մարտի 2021թ.
Հա. ԵԴ/10030/02/19 քաղաքացիական գործով
պատասխանող Աշոտ Ալբերտի Ներսիսյանին
/ք.Երևան, Հ.Սահյան 74 տուն/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ե.Եսոյանի վարույթում գտնվող ըստ հայցի Սիրանուշ Ռազմիկի Սարգսյանի ընդդեմ Աշոտ Ալբերտի Ներսիսյանի, Արմինե Գուրգենի Կարապետյանի, Արա Սուրենի Սարգսյանի և Անահիտ Գուրգենի Սարգսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հա. ԵԴ/10030/02/19 քաղաքացիական գործով 2021թ. մարտի 30-ին, ժամը 10:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ-ի ապրիլի 20-ին, ժամը 14:30-ին /դահլիճ N7/, ուստի խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ գործով նշանակված դատական նիստին կամ ապահովել Ձեր ներկայացուցչի պատշաճ ներկայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 57 66 35
Էլ. փոստ`