Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/31625/02/20 քաղաքացիական գործով Գեորգիոս Պետրոպուլոսի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/31625/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05-ը մարտի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ս. Սահակյանի, քննության առնելով Նունե Իգիթի Իգիթյանի հայցն ընդդեմ Գեորգիոս Պետրոպուլոսի` ամուսնալուծության պահանջի մասին քաղաքացիական գործի նյութերը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Նունե Իգիթի Իգիթյանը 02.11.2020թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գեորգիոս Պետրոպուլոսի` ամուսնալուծության պահանջի մասին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2020թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Հայցադիմումի պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվել է, սակայն հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով, դատարանը`

Ո Ր Ո Շ Ե Ց

Նունե Իգիթի Իգիթյանի հայցն ընդդեմ Գեորգիոս Պետրոպուլոսի` ամուսնալուծության պահանջի մասին, քաղաքացիական գործով 2021 թվականի ապրիլի 19-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ 8/ նշանակել նախնական դատական նիստ:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` +37410201119

Էլ. փոստ`