Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24774/02/20 քաղաքացիական գործով Հունան Արտակի Աղաջանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

30.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԴԴ 9.1

Հունան Արտակի Աղաջանյանին
/ք․Երևան, Էրեբունի վշ, Վարդաշեն 6 փ․, 42 տ․/


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահությամբ դատավոր Ս. Սահակյան/ վարույթում է գտնվում թիվ ԵԴ/24774/02/20 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի ընդդեմ Հունան Արտակի Աղաջանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ Դուք` որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /նստավայրը` Քանաքեռ, հասցեն` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճ. 3/9, նիստերի դահլիճ թիվ 8/ թիվ ԵԴ/24774/02/20 քաղաքացիական գործով 2021 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14։00-ին նշանակված նախնական դատական նիստին մասնակցելու:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն`գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատարան անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ դատարանին տեղեկություններ հաղորդել և դատավարական փաստաթղթեր ուղարկել կարող եք նաև qanaqer-dataran@mail.ru էլեկտրոնային հասցեով:
Կից ուղարկվում է նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը:

Առդիր` որոշումը` 01 թերթ:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Վ. ԲԱՍՏԱՋՅԱՆ

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան խճ․ 3/9

Հեռ..` +37410201119

Էլ. փոստ`