Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵՇԴ/0220/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

30.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Սնանկության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ


Պարտապան Նարինե Նարինյանին
Հասցե՝ ք.Երևան, Եղբայրության փ., 5 շենք, բնակարան 1


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ/0220/04/17 սնանկության գործը ըստ դիմումի Մանվել Մանասյանի ընդդեմ Նարինե Նարինյանի՝ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 14.05.2021թ. ժամը՝ 12:00-ին նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի կողմից ներկայացված պահանջի վերաբերյալ Նարինե Նարինյանի կողմից դատարան ներկայացրած առարկության քննարկմանը:
Քննարկումը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում, թիվ 2 դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականացման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա. ԱԼԵՔՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` (+37410) 74-28-20

Էլ. փոստ`