Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/45760/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/45760/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Դատարանի անվանումը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
Դատարան հրավիրվող կամ կանչվող անձի անունը /անվանումը/.Արթուր Արամայիսի Ծաղկյան
Նշում այն գործի և դատավարության փուլի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է. ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության ընդդեմ <<ՍԻՄԱՐՔՐԻՍ>> ՍՊ ընկերության և Արթուր Արամայիսի Ծաղկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով` նախնական դատական նիստ
Նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին. 30.04.2021թ., ժամը 14:10-ին /հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, թիվ 4 դատական նիստերի դահլիճ/
Նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին. պատասխանող
Ծանուցվող անձի հասցե՝ ք. Երևան, Նորաշեն թաղամաս, 19 շենք, 19 բնակարան
Գործը քննող դատարանի էլեկտրոնային հասցեն. e-mail։ erebuni-dataran@mail.am,
Նշում`դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Գործ թիվ ԵԴ/45760/02/19


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«12» մարտի 2021թ. ք. Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆՍ, քարտուղարությամբ Լ. Մխոյանի՝ նախնական դատական նիստում քննելով ըստ հայցի <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության ընդդեմ <<ՍԻՄԱՐՔՐԻՍ>> ՍՊ ընկերության և Արթուր Արամայիսի Ծաղկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց
<<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<ՍԻՄԱՐՔՐԻՍ>> ՍՊ ընկերության և Արթուր Արամայիսի Ծաղկյանի գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայցվորի ներկայացուցչը միջնորդություն է ներկայացրել նաև հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին մակագրվել է 26.12.2019 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին է հանձնվել` 27.12.2019 թվականին:
03.02.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և դատական ակտը 08.05.2020 թվականին հրապարակելու մասին:
Նույն օրվա դատարանի մեկ այլ որոշմամբ հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է:
08.05.2020 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել պարզեցված վարույթը դադարեցնելու, գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
25.01.2021 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին:
Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

12.03.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի ապրիլի 30-ին, ժամը 14:10-ին, դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> հասարակական կազմակերպության ընդդեմ <<ՍԻՄԱՐՔՐԻՍ>> ՍՊ ընկերության և Արթուր Արամայիսի Ծաղկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/45760/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի ապրիլի 30-ին, ժամը 14:10-ին,, դատարանում /ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում/:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա

Հեռ..` +374-10-57-66-04

Էլ. փոստ`