Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/2683/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

31.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով,ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով

Հա. ԿԴ2/2683/02/19 քաղաքացիական գործով
Հայցվոր, հակընդդեմ հայցով պատասխանող՝ Մովսես Հովհաննեսի Սողոյանին /Քերտեշյան/
/ՀՀ, քաղաք Գյումրի, Պռոշյան 48/1 տուն/



ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Մովսես Հովհաննեսի Սողոյանի /Քերտեշյան/ սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ֆելիքսի Գևորգյանի ընդդեմ Գեղամ Նորիկի Ասատրյանի՝ գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ Գեղամ Նորիկի Ասատրյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մովսես Հովհաննեսի Սողոյանի և Մովսես Հովհաննեսի Սողոյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ֆելիքսի Գևորգյանի՝ շինծու գործարքների նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հա. ԿԴ2/2683/02/19 քաղաքացիական գործը:
Միաժամանակ ծանուցվել եք առ այն, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 21․05․2021 թվականին, ժամը 15։30-ին:
Վերոհիշյալ քաղաքացիական գործով նշված օրը և ժամին վերոնշյալ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստպատող փաստաթղթով Դատարանի Չարենցավանի նստավայր /հասցե` ք. Չարենցավան, Երիտասարդական 2/1, հա. 1 դատական նիստերի դահլիճ/։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Սույն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ տեղում:





Դատավոր Ա. Օհանյանի օգնական` Ն. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ՀՀ,Կոտայքի մարզ, ք․ Չարենցավան,Երիտասարդության 2/1

Հեռ..` +374-226-4-51-56

Էլ. փոստ`