Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/22084/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

31.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԹԻՎ ԵԴ/22084/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր՝ Հայկանուշ Միրաղյանին
ք. Երևան, Աթոյան անց. 14շ. բն. 5
Հայցվորի ներկայացուցիչ Էդգար Նալբանդյանին
ք. Երևան, Հանրապետություն 67-48
Պատասխանող՝ Էդուարդ Միքայելյանին
ք. Երևան, Նոր-Նորք Բակունցի 1 նրբ. 86


ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկանուշ Լենդրուշի Միրաղյանի ընդդեմ Էդուարդ Անդրանիկի Միքայելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Պարզաբանում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ նշված քաղաքացիական գործով (նախնական) դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 21-ին, ժամը 16:25-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես գործին մասնակցող անձ։
Հիմք ընդունելով վերոգրյալները` տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`