Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/2132/02/17 քաղաքացիական գործով Վահե Դավթյանին ուղղված դատական ծանուցագիր

01.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/2132/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի ընդդեմ Լևոն Դավթյանի, Դոնարա Արզոյանի, Վահե Դավթյանի, Մարգար Դավթյանի և Լուսինե Դավթյանի՝ բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Վահե Դավթյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Վահե Դավթյանի հաշվառման հասցեն է ք. Երևան, Իսակովի փող. 4, 34-35:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`