Թիվ ԼԴ/0552/02/21 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում
01.04.2021
Սաթենիկ Մերուժանի Ավեյանին
/ք. Վանաձոր, Տավրոս 8-րդ փող., 13/2 տնակ/
Ըստ հայցի Վանաձոր համայնքի ղեկավարի ներկայացրած ընդդեմ Սաթենիկ Մերուժանի Ավեյանի, երրորդ անձ՝ Քնարիկ Գրիգորի Ավետյանի` ծնողական իրավունքների սահմանափակման պահանջի մասին թիվ ԼԴ/0552/02/21 քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ներկայանալու ժամանակը` 2021թ. մայիսի 12-ին, ժամը 11:30-ին։
Ներկայանալու վայրը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև դատական նիստի օրը` ժամը 10-ից մինչև 17-ը, ընդմիջման ժամերն են` ժամը 13-ից մինչև 14-ը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մ.Գոշի 6
Հեռ..` /0322/2-40-39
Էլ. փոստ`