Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` «Ինտերստանոկ» գիտաարտադրական
ձեռնարկություն ԲԲ ընկերությանը
/ ք. Երևան, Ա, Իսակովի 10/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/4410/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի Քրիստինե Յուրիկի Մանուկյանի և Դավիթ Գագիկի Ավետիսյանի /օրինական ներկայացուցիչ Քրիստինե Յուրիկի Մանուկյան/ ընդդեմ «Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկություն ԲԲ ընկերության, Ստելլա Փարսադանի Գևորգյանի, Անդրանիկ Աշոտի Կարապետյանի, Ռաֆայել Գագիկի Ավետիսյանի, Դավիթ Աշոտի Կարապետյանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Երևանի քաղաքապետարան՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին:

Դատական նիստը նշանակված է 10.06.2021 թվականին, ժամը 15:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`