Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/ 1283/02/17 քաղաքացիական գործով «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ին ուղղված դատական ծանուցագիր

01.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԿԴ/ 1283/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի ընդդեմ Վաչագան Սարկիսյանի, երրորդ անձ «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության՝ 23.12.2014թ.-ին Սոնյա Մաքլեոդի և Վաչագան Սարկիսյանի միջև կնքված «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու, «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության 57 տոկոս բաժնեմասի նկատմամբ Սոնյա Մաքլեոդի սեփականության իրավունքը վերականգնելու, 2014 թվականի ֆինանսական տարուց սկսած Վաչագան Սարկիսյանից «Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊ ընկերության բաշխված շահույթի 57 տոկոսը բռնագանձելու պահանջների մասին և ըստ Վաչագան Սարկիսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սոնյա Վիլսոնի Մաքլեոդի, երրորդ անձ «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) 03.12.2014թ.-ի կնքված «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու, «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ Վաչագան Սարկիսյանի սեփականության իրավուվքը վերականգնելու, Սոնյա Վիլսոնի Մաքլեոդից 2014թ.-ի ֆինանսական տարուց սկսած «Էմիրեյթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերության («Ա.Վ.Մ. Հոլդինգս» ՍՊԸ) բաշխված շահույթի 50 տոկոսը բռնագանձելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
«Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
«Թրասթ Թրավել ընդ Տուրիզմ» ՍՊԸ-ի հաշվառման հասցեն է ք. Երևան, Նանսենի 15 շենք, բն. 7:
Նախնական դատական նիստը նշանակված է 2021թ. հունիսի 04-ին, ժամը՝ 15:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ‹‹Քանաքեռ›› նստավայրում /հասցեª ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 7/:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ. 3/9

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`