Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0266/05/21 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ «Վենտմայն» ՍՊԸ-ին /ք. Երևան, Դավթաշեն 10 փողոց, տուն 28/

02.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ ըստ հայցի Համլետ Հովսեփյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք «Վենտմայն» ՍՊԸ-ի, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի՝ Համլետ Հովսեփյանի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև թիվ 01474196 կատարողական վարույթով 30.10.2020 թվականին կայացված «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշման շրջանակներում կատարողական՝ բռնագանձման բնույթի իրավահարաբերությունների բացակայությունը ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի ապրիլի 28-ին, ժամը՝ 16:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 44-71-21 /217

Էլ. փոստ`