Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/7107/05/19 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Գևորգ Գևորգյանին /ք.Երևան, Զաքարիա Քանաքեռցու փողոց, 88 տուն/

02.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ազնիվ Վարդազարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Կադաստրի կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության, Նինա Խաչատրյանի, Բագրատ, Գևորգ, Գայանե, Աշոտ, Գոռ Գևորգյանների և Մարինե Միքայելյանի՝ Երևանի քաղաքապետի 28.12.2011 թվականի թիվ 7082-Ա որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ Սարկավագի 106/5 հասցեի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի հունիսի 01-ին, ժամը՝ 12:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 44-71-21 /217

Էլ. փոստ`