Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/1646/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.04.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1646/02/18
ԴԴ 23
«____»______________ 2021թ.


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Երրորդ անձ` Մկրտիչ Եղիազարյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան 5/17

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական ըստ հայցի ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրավահաջորդ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ընդդեմ Գայանե Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձեր՝ Ստյոպա Եղիազարյանի, Մկրտիչ Եղիազարյանի, Սենուշկա Եղիազարյանի, Սեդա Եղիազարյանի, Աշոտ Եղիազարյանի, Արմեն Եղիազարյանի, Տաթևիկ Եզիազարյանի՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմասն առանձնացնելու և այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` պատշաճ լիազորագրով, անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակոցությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի փողոց, 8) վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ձեզ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ և 31-րդ հոդվածների համաձայն՝ որպես քաղաքացիական դատավարության մասնակից` դատավարության պատասխանող կողմ, պարզաբանվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածով սահմանված գործին մասնակցող անձանց իրավունքներն ու պարտականությունները.
Վերը նշված հոդվածի համաձայն.
Դուք ունեք հետևյալ իրավունքները. 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին. 5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին. 6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու ձեր փաստարկները և դիրքորոշումը. 7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ. 8) բողոքարկելու դատական ակտերը. 9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Կոտայքի 8

Հեռ..` +374 222 2-13-39

Էլ. փոստ`